BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Գագիկ Ծառուկյանը, հավանաբար, կհեռացվի ՀԱՕԿ նախագահի պաշտոնից

Գագիկ Ծառուկյանը, հավանաբար, կհեռացվի ՀԱՕԿ նախագահի պաշտոնից
23.01.2025 | 18:05

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ դառնալն ունի մի քանի նպատակ։ Արդեն որոշում է կայացվել 2027 թվականին Հայաստանի Ծանրամարտի աշխարհի առաջնություն կազմակերպելու համար, ինչը ենթադրում է հսկայական ֆինանսական միջոցների կառավարում՝ ազգային ֆեդերացիայի կողմից։

Մյուս գլխավոր նպատակը՝ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի (ՀԱՕԿ) նախագահի պաշտոնից Գագիկ Ծառուկյանի հեռացումն է ու այդ պաշտոնում Արայիկ Հարությունյանի ընտրությունը։ ՀԱՕԿ-ի նախագահի պաշտոնում կարող է ընտրվել դրա կազմում ընդգրկված ազգային ֆեդերացիաներից մեկի նախագահը։ Այսինքն, Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրությունը դա Արայիկ Հարությունյանի հետ միջանկյալ քայլ է՝ ՀԱՕԿ նախագահ ընտրվելու համար։

Ի դեպ, Արայիկ Հարությունյանին սպորտում առկա փողի համը հասցրել է և այդ հարցում իրեն մեծապես օգնում է Ազգային Ժողովի պատգամավոր Իշխան Զաքարյանը, ով հիմա համահայկական խաղերի կազմակերպման անվան տակ սերտորեն համագործակցում է Արայիկ Հարությունյանի հետ, փաստացի հանդիսանում է նրա տեղակալը։ Իսկ Իշխան Զաքարյանը, ով խնդիր ունի իշխանությունների միջոցով կարճել բոլոր այն կոռուպցիոն քրեական վարույթները, որտեղ նա ուներ հստակ դատավարական կարգավիճակ, Գագիկ Ծառուկյանի երբեմնի թիմակիցն էր, և նրանից առաջ, 2000-2005 թվականներին զբաղեցրել է ՀԱՕԿ նախագահի պաշտոնը, այսինքն` ներսից գիտի կազմակերպությունը և ստանձնել է Արայիկ Հարությունյանին ՀԱՕԿ նախագահի պաշտոնում ընտրվելու և հսկայական ֆինանսական միջոցներ տնօրինելում, իսկ ընտրություններից առաջ՝ մարզաշխարհի վրա վարչական ազդեցություն ունենալու հնարավորության հարցում։

Էդգար ՂԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 2098

Մեկնաբանություններ